Աննա Կուռնիկովան վաճառել է Մայամիի իր առանձնատունը 7,4 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 3:30


Մեծ թենիսի նախկին աստղ  Աննա Կուռնիկովան վաճառել է Մայամի Բիչում գտնվող առանձնատունը 7,4 մլն դոլարով: Նա իր սեփականությունից փորձում էր ազատվել 2011-ից:

Էնրիկե Իգլեսիասի քաղաքացիական կինը սկզբում առանձնատան համար ակնկալում էր 9,4 մլն ստանալ, սակայն, ի վերջո, համաձայնեց անհայտ գնորդի առաջարկած գնին: Սանսետ կղզում գտնվող տան ընդհանուր մակերեսը 616 քառ մ է, ներսում 6 ննջասենյակ ու 7 լողասենյակ կա: Կալվածքի տարածքում նաև հյուրերի համար տնակ, սաունա, ավտոտնակ` 2 մեքենայի համար ու սեփական նավամատույց  կա:

Կուռնիկովան տունը ձեռք էր բերել 2005-ին, 5 մլն դոլարով:

 

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply