Ֆրանսիայում Զիդանին վիրավորելու գործով դատավարություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 3:14


Փարիզում ֆուտբոլիստի հայցով   դերասան Քրիստոֆեր Ալևեկի դեմ դատական  առաջին նիստն է տեղի  ունեցել: Վերջինս Զիդանին անվանել է “գովազդային գործի պոռնիկ”: Հայցի պատճառ  է  դարձել դեռևս 2011-ի հունվարին կատակերգակ դերասանիSportMag ամսագրին տված  սադրիչ հարցազրույցը:

Ալևեկը, որը հայտնի է իր ոչ միանշանակ արտահայտություններով, կոպտորեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի  հավաքականի նախկին ավագի ակտիվ գործունեությունը  ողջ աշխարհի զանազան գովազդային ընկերություններում:

Մասնավորապես. կատակերգակին խոցել է այն փաստը, որ Զիդանը դարձել է 2022-ին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հայտի դեմքը:

“Այդ տղան, որի գլխում ընդամենը երեք գալար կա,  դարձել է քայլող գովազդային վահանակ, որը կծախվի ցանկացածի, ով լավ գին կառաջարկի”,ասել է դերասանը:

Քաթարի հետ գործարքի համար Զիդանը ստացել է 3 մլն դոլար:2012-ի սկզբին Զիդանը պաշտոնական հայց ներկայացրեց  “լեզուն  չզսպող” դերասանի նկատմամբ`  որպես բարոյական փոխհատուցում պահանջելով 75 000 եվրո:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply