ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 3, 2012 22:51

ՀՀ վերաքննիչքրեական  դատարանը  չի բավարարել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. նոյեմբերի 17-ի դատավճիռը:

Հիշեցնենք, որ ըստ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա  մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:

Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս.Գ. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու  ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար  անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Ս.Գ. Տեր-Պողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել էր 10 անձ:

 

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply