“Ժառանգությունն” ի վիճակի է ինքնուրույն ներկայանալ խորհրդարանում. Ր.Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 3, 2012 17:38
Րաֆֆի Հովհաննիսյանը համակրում է “Ազատ դեմոկրատներ” կուսակցությանը, բայց նրա հետ միասնաբար խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում իր ղեկավարած կուսակցությունը դեռ չի կայացրել: “Ժառանգության” ղեկավարն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենք այս հարցում ուզում են առաջնորդվել ոչ միայն հուզական մոտեցումներով, այլև քաղաքական կոշտ հաշվարկով, թե քաղաքական որ բանաձևը կբերի առավելագույն արդյունք մեր ժողովրդի համար:
“Ես կարող եմ ասել, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև շարքային կուսակցականները, երիտասարդները սրտացավ քաղաքացիներ են, պետական փորձ ունեցող այրեր են և այն ինչ ես եմ տեսնում շփումներից, և անգամ հեռվից` առանց ծրագրային ընդհանրությունների խորքը մտնելու, կարող եմ ասել, որ կոլեգիալ որոշուըմներ կայացնելու պատրաստ ուժ է, որեղ չկա անհատապաշտություն, չկա անձի պաշտամունք: Եվ թե’ խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակցությամբ, թե’ համամասնականի հարցի զորակցությամբ, ես տեսնում եմ, որ ազատ դեմոկրատները պարունակում են Հայաստանի քաղաքացու իրավունքների գերակայության, ինչպես նաև Հայաստանի պետական ինքնիշխանությանը նվիրված գաղափարները, մնացածը բանակցությունները ցույց կտան: Կարծում եմ, որ ռանձին-առանձին թե’ Ժառանգությունը, թե’ ազատ դեմոկրատները կմտնեն խորհրդարան` առանց խնդրի”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ իրենք դեռ կհանդիպենք բազմաթիվ կուսակցական պատվիրակությունների հետ` համամասնական ընտրակարգին անցնելու հարցով, և եթե փոխադարձ հետաքրքրքություն և շահագրգռվածություն լինի` նաև ավելի լայն օրակարգով և ավելացրեց` “Դրա համար առաջին հերթին ընդդիմադիր կուսակցությունների հետ, երկրորդ, արտախորհրդարանական քաղաքականն հոսանքների և կուսակցությունների հետ, և երրորդը` ինչու ոչ, եթե ցանկությունը կա, իշխանության մաս կազմող կուսակցությունների հետ, եթե իրենք իսկապես ուզում են, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները լինեն համընդհանուր ընդունելի, ընկալելի և դե յուրե քաղաքական արդյունք առաջարկող, մենք պատրաստ ենք այդ քննարկումներին”:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ ցանկացած դաշինք կամ միասնություն կազմելու անհարաժեշտության հարցն այն է, որ եթե հասարակական պահանջ, կամ երկուստեք կամ ավելի լայն պահանջ կա, որ այս ընտրությունների նախաշեմին այդ նոր բանաձևը լինի նոր միասնության միջոցով, այդ դեպքում իրենք պատրաստ են հանդես գալ միասնաբար իր նշած չափանիշների համապատասխանող ուժերի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
