Ժառանգությունը հիշաչար չէ և “կխոսի” մարտի 2-ին,տեսանյութ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2012 15:26

Մինչև մարտի 2-ին գումարվելիք համագումարը, Ժառանգություն կուսակցությունը հստակ չգիտի առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձևերի, բանաձևերի մանրամասները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին պարզաբանեց նախընտրական զարգացումներին Ժառանգության դիրքորոշումը:

“Բոլոր համապատասխան եզրահանգումները սեղանին կդրվեն և կհրապարակվեն մարտի 2-ին: Մինչ այդ` Ժառանգությունը մտնում է 1 ամսյա ինքնաքննարկման ներհայեցողության շրջան, որտեղ ինքը պետք է իր համար որոշի, թե իր մասնակցությունն ինչպես է դիտարկում, հասարակաության պահանջը որն է, և արդյո՞ք միայն օրակարգում է Ազգային ժողովում կրկին հայտնվելը, թե ոչ”,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ժառանգություն կուսակցության ղեկավարը նշեց, որ  գերաղբյուր նպատակակետերը, ուղենիշները, որով պետք է իրենք ներկայանան հասարակությանը, եղել և շարունակում են լինել քաղաքացու իրավունքները, ազգային շահը, պետության ինքնիշխանությունը: Նա նշեց նաև, որ ճշմարտությունը և հաղթանակի գրավականը գտնվում են որևէ կուսակցությունից, այդ թվում Ժառանգություն կուսակցությունից ավելի բարձր, և իրենք հույս ունեն, որ ծրագրայինը, գաղափարականը` դառնալով քաղաքացիական իրավունքների և ազգային շահերի միաձուլման ճանապարհ, իր շուրջը կհամախմբի տարբեր կուսակցություներ և, ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների: Իսկ թե ում հետ կհամագործակցի Ժառանգությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց` “Մենք հիշաչար չենք, հավատաքննիչ չենք, համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազատության և ինքնիշխանության ապագան գտնվում է նոր բանաձևի որոնման միջոցով”:

 

 

 

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply