“Ժառանգության” ցուցակները պատրաստ չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2012 17:26

Գալիք խորհրդարանական նընտրություններում մասնակցելու համար “Ժառանգություն” կուսակցությունը դեռ քննարկումներ չի իրականացրել թեկնածուների ցուցակների հարցում: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Ցուցակների մասին որևէ քննարկումտեղի չի ունեցել, ո’չ Ժառանգության ներսում, ո’չ ուրիշների հետ, ո’չ նախապայմաններով ենք առաջնորդվել, և մեր քննարկումները` թե’ միջկուսակցական, թե’ միջկուսակցական, եղել են սոսկ սկզբունքների շուրջ: Ներկա դրությամբ ցուցակային որևէ քննարկում չի եղել, իհարկե”,- հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ ինքն այդ ցուցակներում առաջին կամ ցանկացած այլ համարի տեղ զբաղեցնելու հավակնություններ չունի և ինչպես 2007 թվականին, այնպես էլ այժմ “Ժառանգությունը” պատրաստ է կատարել առավելագույն փոխզիջումներ, որպեսզի կայանա համատեղ, հաղթական մոտեցումը: Մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցը ևս չեն քննարկել “Ժառանգությունում”:

 

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply