Ձյունափլվածքի վտանգ կա. Լարսը փակ է երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 16:58

Փետրվարի 3-ի ժամը 16:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը թույլ է տրվում: Կոբի- Լարսի հատվածում այլ մեքենաների համար  երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply