Գերմանիայի դեսպանը դժգոհ է հայկական լրատվամիջոցներից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 3, 2012 14:15

Լրատվությունը միշտ չէ, որ գտնվում է պատշաճ մակարդակի վրա; Այդ մասին այսօր` փետրվարի 3-ին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը`Աղվերանում ընթացող անբարեխիղճ մրցակցության խնդիրներին նվաիրված սեմինարի ընթացքում: «Կարեւոր է, որ յուրաքանչյուր լրագրող քաջություն ունենա եւ չթաքնվի գլխավոր խմբագրի թիկունքում»,- ասաց Գերմանիայի դեսպանը: Նա նշեց, որ ինքն անձամբ իր «մաշկի վրա է զգացել» ոչ օբյեկտիվ լրատվության վնասները, քանի որ լրատվամիջոցները միշտ չէ, որ ճիշտ են լուսաբանում իր ասածները:

Հ. Շմիդտը հատկապես կարեւորեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը, քանի որ Հանձնաժողովի գործունեության ակտիվացումը նպաստում է հայաստանյան տնտեսության վերակառուցմանը:

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply