Կալանավորվել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 3, 2012 14:08

Այսօր` հունվարի 3-ի առավոտյան բերման է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Մեր տեղեկություններով, տանից դուրս գալիս նրա վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, նստեցրել մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Հայկ Գեւորգյանը կալանավորված է:

Լրագրողի փաստաբան Վահե Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա պետք է տեղափոխեին «Նուբարաշեն» ՔԿՀ:

 

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply