Ձյան ծանրությունից տանիքներ են փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 14:04

Փետրվարի 3-ին, ժամը 11.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Ռ. Հակոբյանին պատկանող անասնագոմի տանիքը փլուզվել է (ազբոշիֆեր, 30 քմ): Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է եղել  տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:

Այսօր`  ժամը 13.13-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 1-ին փլուզվել է Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ Մ. Մարոյանին պատկանող տան տանիքը (ազբոշիֆեր, 160 քմ): Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է դարձել  տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:

Փլուզման երկու դեպքերում էլ զոհեր եվ տուժածներ չկան:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ այս տարի հանրապետությունում գրանցվել է փլուզման 4 դեպք, ինչպես եվ 2011թ. նույն ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ 2011թ. գրանցվել է  փլուզման 56 դեպք, որից 19-ը` սեփական տներում և  տնամերձ կառույցներում:

 

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply