Ադրբեջանի և Լիբանանի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հարցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 14:43
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Լիբանանի իր պաշտոնակից Ֆաուզի Սալուհի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման անկարելի Է խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում. այդ մասին ասված Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո տեղեկագրում:
Նախարարները քննարկել են Մերձավոր արևելքի և Հարավային Կովկասի տարբեր հիմնախնդիրների նկատմամբ Ադրբեջանի և Լիբանանի մոտեցումները: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ Մամեդյարովն ասել Է, որ քանի դեռ այդ հակամարտությունը չի լուծվել, անկարելի Է խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում:






Facebook
Tweet This
Email This Post
