Այրվել է վագոն-տնակը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 3, 2012 13:31

2011 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15.35-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 90 շենքի մոտ վագոն-տնակ է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվում է Ալբերտ Բ.-ին պատկանող վագոն-տնակը:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 16.05-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Փետրվարի 2-ին Տավուշի մարզային հրդեհային տեսչությունից ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ հրդեհը բռնկվել է 14-ամյա Մանվել Մ.-ի կողմից ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակից:
Հրդեհի հետևանքով Ալբերտ Բ.-ին պատճառվել է 200.000 դրամ նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 724 անգամ: