Նվազել է անչափահաս մուրացիկների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 13:25

Մուրացիկ անչափահասների թիվը նվազել է հանրապետությունում 2011թ-ի ընթացքում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ`  փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին նրանց թիվը հասնում էր 300-ի, ապա կտրուկ նվազելով` դարձել է 16: «Աշխատանքները, որոնք ոստիկանությունը կատարել  է շահագրգիռ նախարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, պետք է լինի ամենօրյա, որպեսզի երեխան չհայտնվի փողոցում»,-ասաց Դուրյանը: Նա նշեց, որ անչափահաս մուրացկանները ավելի շատ գտնվում են Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Նրանք այն երեխաներն են,  որոնք հաշվառման մեջ են գտնվում: Անընդհատ աշխատանք է տարվում երեխայի եւ ծնողի հետ: Կան դեպքեր, որ երեխան մուրացկան է դառնում ծնողի դրդմամբ: Այդ դեպքում երեխայի հետ ավելի հեշտ է աշխատել:

Շատ կարեւոր է, որ երեխան մեծանա ընտանիքում, եթե դա նրան դեմ չէ, այսինքն`  նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply