Ապօրինի հատվել 77ծառ Կոտայքում և 28 սմ տրամագծով սոճի Տաշիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 13:26
Հունվարի 30-ին Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում գրություն է ստացվել, ըստ որի՝  հունվարի 8-ին «Haynews.am» լրատվական ծառայության կողմից ստացած ահազանգի կապակցությամբ, որտեղ խոսք էր գնում «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում կատարված ծառահատումների մասին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հունվարի 9-ին և հունվարի 10-ին տեղազննություն է իրականացվել Գառնի գյուղի վարչական տարածքի նշված տեղամասում: Պարզվել է, որ «Ազատի կիրճ» կոչվող տարածքում կատարվել է 77 ապօրինի ծառահատում, ինչի հետևանքով պատճառվել է 2.407.500 դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գառնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում անհայտ անձի կողմից կատարվել են ապօրինի ծառահատումներ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Փետրվարի 2-ին «Հայանտառ»-ի Տաշիրի մասնաճյուղից ոստիկանության Տաշիրի բաժնում գրություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մի բնակիչ հունվարի 29-ին Մեծավանի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնի անտառածածկ տարածքից ապօրինի հատել է 28 սմ տրամագծով սոճի:
Նշանակվել է փորձաքննություն:
Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply