Կիսասույզ Costa Concordia –ում արվեստի 6 հազար ստեղծագործություն կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 12:55

Զբոսաշրջային կիսասույզ Costa Concordia –ում են մնացել մոտ 6 հազար արվեստի գործ ու այլ արժեքներ: Այդ թվում` XVIII-XIXդդ ճապոնական փորագրություն ու նաև այնպիսի հռչակավոր վարպետների գործեր, ինչպիսիք են Հոկուսայը, Ուտամարոն և Սյարակուն: Նավում  այլ կտավներ ու հնաոճ իրեր են մնացել, ապրանք ու ոսկերչական  զարդեր խանութներում ու ուղևորախցիկներում, XIX դ.  բոհեմական բյուրեղապակի:

Նավը ներկայումս հսկողության ներքո է,  այլ անձանց մուտքն արգելված, սակայն, փորձագետները չեն բացառում, որ հանցավոր խմբերն ու ջրասուզակները կարող են նավում մնացած գանձերի որս սկսել:

 

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply