Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհները բացելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 13:11

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի կողմից:

Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի, Լուսագյուղ, Ձորագլուխ, Սարալանջ, Զովասար, Գառնահովիտ, Արայ, Վարդենուտ, Ճարճակիս գյուղերի, Շիրակի մարզի Գյումրի–Կապս և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերիավտոճանապարհները:

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի  մաքրմանաշխատանքները  ժամանակավոր  դադարեցվել են`  եղանակի  վատթարացման և ձնահյուսիպատճառով:

 

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply