Մեր շախմատիստները` առանց մրցանակի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 3, 2012 13:00

Ջիբրալթարում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում  Սերգեյ Մովսիսյանը վերջին` 10-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի  է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ և  վաստակած 7 միավորով զբաղեցրել Է 11-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը  սևերով հաղթել Է Նանա Ձագնիձեին և  7 միավորով զբաղեցրել  21-րդ տեղը, իսկ ամերիկահայ  Վարուժան Հակոբյանը զիջել Է Ալեքսիս Կաբրերային և 6 միավորով հանգրվանել 51-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող Է դարձել անգլիացի Նայջել Շորթը: Նա և  աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Հիֆանը վաստակել են 8-ական միավոր:  Լրացուցիչ մրցամարտում  Շորթն առավելության է հասել 1,5:0,5 հաշվով:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply