Իրանի հետ պատերազմը կարող է սկսել գարնանը.ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 12:40

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը սենսացիոն խոստովանություն է արել   The Washington Post թերթին տված հարցազրույցում:  Լեոն Պանետտան հայտարարել է , որ  այս գարնանն  Իրանի հետ պատերազմ սկսելու հավանականությունը մեծ է: Իհարկե,  այն  կնախաձեռնի ոչ թե ԱՄՆ-ը, այլ Իսրայելը, հաղորդում է  «Маяк» ռադիոկայանը:

«Իսրայելը կհարվածի Իրանին ապրիլին, մայիսին կամ հունիսին,-ասել է Պանետտան :-Այսինքն մինչ Իրանը  կանցնի «անձեռնմխելիության գոտին»,ինչպես անվանում են իսրայելցիները և կսկսի ստեղծել ատոմային ռումբ»:

Նախարարի խոսքերով  և ինքը , և Օբաման «բացատրել են» Իսրայելին, որ ԱՄՆ-ն դեմ է Իրանին հարվածելուն: «Մենք հավատում ենք , որ աճող միջազգային պատիժները Իրանի նկատմամբ   թույլ  չեն տա նրան անցնել վտանգավոր սահմանը»,-ավելացրել է Պանետտան: Պաշտպանության նախարարը նշել է, որ դեռ ԱՄՆ-ն չի որոշել ,թե ինչպես կարձագանքի Իսրայելի`  Իրանին  հնարավոր հարվածին :

Այդպիսի սենսացիոն հայտարարությունից հետո, բնական էր,որ աշխարհահռչակ  հրատարակությունների  թղթակիցները նետվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարից լրացուցիչ բացատրությաւններ ստանալու: Սակայն Լեոն Պանետտան հրաժարվել է մեկնաբանել իր իսկ խոսքերը:

 

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply