Հաագայի դատարանը Քադաֆիի դստերը չի թույլատրել եղբորն օգնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 12:40

Հաագայի միջազգային դատարանը Աիշա Քադաֆիին չի թույլատրել մասնակցել եղբոր` Սեիֆ Իսլամի դատավարությանը: Գեներալի` կրթությամբ իրավաբան  35-ամյա դուստրը դիմել էր  դատի ժամանակ ելույթ ունենալու խնդրանքով:Սեիֆ ալ-Իսլամը մեղադրվում է  Լիբիայում զինված ապստամբության ընթացքում մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է ներկայացրել Հաագայի դատարանը, սակայն դատական գործընթացը  լիբիական նոր իշխանությունների պահանջով հայրենիք է տեղափոխվել: Այնտեղ Քադաֆին սպասում է դատին: Լիբիայում նրան մահապատիժ է սպառնում:

Աիշան Հաագայի քրեական դատարանին խնդրել է քննարկել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ լիբիական իշխանությունները չեն ցանկանում եղբոր պաշտպանությանը մոտ թողնել օտարերկրյա փաստաբաններին: Դատարանը հայտնել է, որ իր մերժումը պայմանավորված է նրանով, որ Աիշայի խնդրանքը հակասում է կանոններին:

Դատարանն իրավունք ունի գործի քննությունը տեղափոխել  Հաագա:

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply