Պենտագոնի ղեկավարը գարնանը Իսրայել- Իրան պատերազմ է կանխատեսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 12:22

Լուրջ հավանականություն կա, որ Իսրայելը հարված կհասցնի Իրանի միջուկային  օբյեկտներին այս տարվա գարնանը, կարծում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Նա հավատում է, որ  ապրիլին, մայիսին կամ հունիսին Իսրայելը հարված կհասցնի Իրանին, այսինքն, մինչ  Իրանը կհատի  իմունիտետի գոտին  ու կսկսի ատոմային ռումբ ստեղծել,  գրում է The Washington Post-ը` Պանետայի հարցազրույցի վրա հիմնվելով:

Վերջինս հիշեցրել է, որ ինքն ու նախագահ Օբաման «Իսրայելին բացատրել են, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանին հարված հասցնել, որ միջազգային սանկցիաների աճը թույլ չի տա Իրանին սահմանն անցնել»:

Նախարարը չի ասել, թե ԱՄՆ-ը հակառակ պարագայում ինչպես կարձագանքի, եթե Իսրայելը որոշի հարվածել: Ավելի վաղ Պանետան հայտարարել էր, որ Իրանին մեկ տարին էլ է բավարար, որպեսզի միջուկային զենք ստեղծի ու ևս 2 տարի` այն տեղ հասցնելու միջոցներ ստեղծելու համար: Նա դեռևս նոյեմբերին  էր ասում, որ Իրանին հարվածելն անթույլատրելի է:

 

 

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply