Երեք մարդ զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 12:38
Փետրվարի 2-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ երկաթգծի կայարանի վերջնամասում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է  «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, ինքնաձիգի 250 փամփուշտ, գնդացրի 2 փամփուշտ, 2  ծխարձակիչ, ինքնաշեն պայթուցիկ սարք և 1 հատ պայթուցիկ ծրար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Փետրվարի 2-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մալաթիայի  բաժին է ներկայացել մի տղամարդ և հանձնել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 241 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 1 ծխագլանակ և ինքնաձիգի 3 պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Փետրվարի 2-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել մի տղամարդ և  հանձնել է «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ամոնալի 1 գլանակ, «Կարաբին» հրացանի 10 և ինքնաձիգի 62 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Լճաշեն գյուղի աղբանոցից` պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply