Հայ-թուրքական սահմանի բացմամբ «Հարավ-կովկասյան երկաթուղու» ներդրումները կհասնեն 610 մլն դոլարի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 15:41
ttt_0002-copy

Մարատ Խակով

«Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խարովը տեղյակ է, որ, օրինակ, Երևան-Բաթում գնացքի նույն տեղի համար տոմս են վաճառում երկու տարբեր անձանց, տեղյակ է նաև տոմսարկղերի մոտ գոյացող հերթերի ու տոմսավաճառների անբարեհամբույր վերաբերմունքի մասին: «Շտկելի թերություններ կան, որոնք մեր ամենօրյա լարված աշխատանքի արդյունքում կբարելավեն»,-այսօրվա ասուլիսում ասում է Խակովը:

Ընկերությունն այս տարի 2.6 մլրդ ռուբլու (մոտ 9 մլն դոլար) ներդում է արել՝  բարելավելու և երկաթուղիներով մարդկանց ու բեռների տեղափոփումներն ավելի հուսալի դարձնելու համար. երկաթուղային նոր կայաններ են ստեղծվելու, անց են կացվելու նոր երկաթգծեր: Մշակվում է նաև երկաթուղու աշխատանքի ձմեռային գրաֆիկը:

Խակովն անդրադարձավ նաև վթարներին`Մասիսի, Նորագավիթի և Թումանյանի՝ պատճառները պայմանավորելով թե մարդկային  և թե տեխնիկական գործոններով: Նա վստահեցրեց լրագրողներին, որ «ընթանում են կապիտալ վերանորոգումներ, երկաթուղիները տեխնիկական զննում են անցնում, գծերի թերությունները վերացվում են»:

Խակովն առանձնացրեց մասնագետների վերապատրաստման խնդիրը. «Մեր կադրերի մեծ մասը բարձրագույն կրթություն և մասնագիտական որակներ ունեն, մնացած աշխատակիցներն այս տարի վերապատրաստվեն Ռուսատանում. մասնագետների պատրաստվածությունից շատ բան է կախված»:

Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա «Հարավ-կովկասյան երկաթուղուն»՝ մեծացնելու ներդրումային փաթեթը` հասցնելով այն մինչև 610 մլն դոլարի: Իսկ թե ինչ կտա սահմանի բացումը թուրքական երկաթուղիներին, Խակովը մեկնաբանություն տալուց խուսափեց, քանի որ դա, ըստ նրա, միայն Թուրքիայի գործն է:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply