Նախորդ տարի սուր աղիքային հիվանդությունների դեպքերի աճ է գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2012 12:07

Սուր աղիքային հիվանդությունների 7893 դեպք է գրանցվել 2011 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին Հայաստանի Հանրապետությունում: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Սուր աղիքային հիվանդությունների դեպքերն աճել են 227-ով:

«Արմենպրես»-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացրին, որ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության  համաձայն, 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է վերին շնչուղիների սուր ինֆեկցիաների 113.404 դեպք, որը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 5175-ով ավելացել է:

Նախորդ տարում արձանագրվել է քոսի 222 դեպք, որը 2010-ի համեմատ նվազել է 44-ով եւ ոջլոտության 565 դեպք, որը 265-ով ավելի է 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply