Անվտանգության խորհրդի բանաձևից ջնջել են Ասադի` պաշտոնից հեռանալու պահանջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 12:06

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստում է Սիրիայի նկատմամբ բանաձևի փոխզիջումային  մի տարբերակ: Ավելի վաղ Ռուսաստանը արգելք էր դրել Ասադի հրաժարականը պահանջող յուրաքանչյուր փաստաթղթի վրա: Մոսկվան հայտարարում է, որ Անվտանգության խորհուրդը պետության ղեկավարներ փոխելու իրավասություններ չունի, և հիմա բանաձևում այդ կետը ջնջել են:

Արևմուտքը Ռուսաստանին համոզում է գոնե մեկ անգամ ձեռնպահ լինել քվեարկության ժամանակ, հավատացնելով, որ Սիրիայի կառավարության գործողությունների քննադատությունը դրսից ռազմական միջամտություն չի ենթադրում: Սակայն  Մոսկվան պահանջում է, որ այդ արգելքը պարզ գրվի: Բանաձևի նախագծից արդեն հանվել են Սիրիային զենք մատակարարելու արգելքն ու Դամասկոսի դեմ սանկցիաները հավանության արժանացնելու կոչերը: Ռուսաստանն առաջվա պես փաստաթուղթն անընդունելի է համարում:

Մոսկվայի համոզմամբ բռնությունը դադարեցնելու հորդորները պետք է հակամարտության երկու կողմերին ուղղել: Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է իր մոտ կազմապերպել սիրիական իշխանությունների ու ընդդիմության բանակցությունները, սակայն այն կողմը հրաժարվել է: Ասադի հակառակորդները հայտարարում են, որ կսկսեն պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ միայն Ասադի հրաժարականից հետո:

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply