Ձնարբքի հետևանքով խցանումներ Հայաստանի մայրուղիներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 12:01

Փետրվարի 2-ին`ժամը 16.35-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով արգելափակվել են մոտ 20 ավտոմեքենա, առաջացել է խցանում:

«Ամասիայի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից ու շարունակել ընթացքը:

Նույն օրը` ձնաբքի հետևանքով, Արագածոտնի մարզում` Թալին-Ակունք ավտոճանապարհին, արգելափակվել են մոտ 10 ավտոմեքենա, առաջացել է խցանում: Ձնաբքի հետևանքով Շիրակի մարզում`Ամասիա-Ցողամարգ ավտոճա­նապարհին  արգելափակվել է ևս 2 մեքենա:

Ճանապարհների  մաքրման արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից և շարունակել ընթացքը:

Իսկ Արագածոտնի մարզի Դերեկ գյուղից Ծաղկահովիտի հիվանդանոց երեխա տեղափոխելիս ձնաբքի մեջ արգելափակվել  և ճանապարհը շարունակելու անհնարինության պատճառով`ետ է վերադարձել, մեկ տրակտոր:

 

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply