Կամրջից մարդ է նետվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 3, 2012 11:55
Փետրվարի 2-ին`ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին գտնվող կամրջից մարդ է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կամրջի ստորին հատվածից (ժայռոտ տեղանքից) դուրս են բերել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 18 շենքի բնակիչ,1983 թվականին ծնված Վահան Ղազարյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:






Facebook
Tweet This
Email This Post
