Թունավորումներ թունաքիմիկատից և շմոլ գազից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 3, 2012 11:50
Փետրվարի 2-ին`ժամը 19.57-ին տեղեկատվություն է ստացվել,որ թունաքիմիկատից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ,1991 թվականին ծնված Արմեն Գրիգորյանը:
Տուժածի առողջական վիճակը ծանր է:
…
Շմոլ գազից թունավորումով Մասիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչներ`2005 թվականին ծնված Միլենա, 2005 թվականին ծնված Էլենա, 2007 թվականին ծնված Մհեր, 2009 թվականին ծնված Մարատիկ,1977 թվականին ծնված Քրիստինե Ազիզյանները, 1977 թվականին ծնված Արման և 1951 թվականին ծնված Անահիտ Կիրակոսյանները: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դիտվել է 680 անգամ:





Facebook
Tweet This