Anonymous-ը հրապարակել է 700 ոստիկանի անձնական տվյալները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 11:39

«Այս գրոհն անկանխատեսելի հետևանքներ կարող  է ունենալ  ոչ միայն իրավապահ մարմինների, այլև սովորական քաղաքացիների  համար, որոնք կարող են տուժել դրանից,-ասում է Տեխասի ոստիկանական ասոցիացիայի ղեկավարը:-Սակայն դա մեզ համար անակնկալ չէր, քանի որ Anonymous-ն արդեն նման ակցիաներ արել է  նահանգի ոստիկանության ղեկավարների կայքի հետ»:

Անցյալ շաբաթ նույն խմբավորումը հրապարակել էր տեղեկություններ այն ոստիկանների մասին, որոնք  հետաքննվում են մանկական պոռնոգրաֆիայի գործով: Anonymous-ը հայտնի է դարձել Wikileaks –ի հիմնադիր Ասանժի գործունեությանը խոչընդոտող կայքերի , ինչպես նաև ԿՎՀ-ի, Սպիտակ տան, ԱՄՆ  արդարադատության նախարարության ու մի շարք ձայնագրական ընկերությունների  կայքերի վրա գրոհով:

 

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply