Ուրալում կինն, իմանալով ամուսնու դավաճանության մասին, ամորձատել է նրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 10:54

Խանդոտ կինը երիտասարդ ամուսնու հետ հաշվեհարդար տեսավ, իմանալով, որ նա սիրուհի ունի: Կինը դանակով կտրեց ամուսնու տղամարդկային արժանապատվությունն ու թողեց նրան , որ արյունահոսի:

45-ամյա տղամարդու դիակը Սվերդլովսկի Կլեվակին գյուղի բնակիչները գտան նրան  սեփական տանը: Անատոլի Լուգենովը պառկած էր հատակին` արյան լճակի մեջ:

Կինն ասել է, իբր թե ամուսնուն մեռած է գտել, երբ վերադարձել է աշխատանքից, սակայն ինտիմ բնույթի վնասվածքն իսկույն հուշել է, որ սպանությունը խանդի հողի վրա է կատարվել: Բնականաբար կինը գլխավոր կասկածյալներից էր:

Իրականությունը շատ շուտով պարզվեց.  հարևանները պատմել են, որ վերջին շրջանում ամուսինը կնոջ նկատմամբ ասես սառել էր: Կինը տարիքային մեծ տարբերության (15 տարի) համար շատ էր ապրումներ ունենում: Վախենում էր, որ ամուսինն ավելի երիտասարդին կգտնի: Նախկինում Տանյան դպրոցում ռուսաց լեզու է դասավանդել ու սպորտով զբաղվել, իսկ վերջին շրջանում իրեն «խմելուն էր տվել», ինչի պատճառով հաճախակի էին վիճում:

Հերթական ընտանեկան վեճի ժամանակ էլ տղամարդը կնոջը խոստովանել է, որ վաղուց էլ նրան չի սիրում և ուրիշին է գտել:

Երբ վեճը հանդարտվեց ու ամուսինը գնաց քնելու, կատաղած կինը դանակը վերցրել ու քնած ամուսնու  առնանդամը կտրել է:

Կնոջ նկատմամբ «միտումնավոր կերպով մարմնական ծանր վնասվածք հասցնելու»  մեղադրանք է ներկայացվել: Նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply