ԱՄՆ-ում 9-ամյա աղջկան 6 օրգան են փոխպատվաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 10:13

Սա միաժամանակ  այդ քանակով օրգաններ փոխպատվաստելու ու  կերակրափողի փոխպատվաստման առաջին ամենախոշոր վիրահատությունն է:

9-ամյա Ալանա Շեվենելի մոտ առողջական խնդիրները սկսեցին 2008-ից, երբ նա ընդամենը 5 տարեկան էր: Ամեն ինչ սկսվեց դողէրոցքով ու քաշի կորստով, իսկ հետո երեխայի փորը փքվեց:

Հետազոտությամբ բժիշկներն ուռուցք հայտնաբերեցին, որը 2 անգամ փորձեցին հեռացնել, սակայն  ապարդյուն. այն ութոտնուկի պես տարածվում էր  մի օրգանից մյուսը: Պարզվեց, որ  երեխայի մոտ սարկոմայի հազվադեպ տեսակ է ու քիմիաթերապիան էլ գրեթե օգուտ չէր տալիս:

Միոֆիբրոբլաստոման շարունակում էր աճել երեխայի փորում` ուղեկցվելով ցավով ու դժվարացնելով սնունդ ընդունելը: Վիրահատությունը վերջին հնարավորությունն էր: Ավելի քան մեկ տարի երեխան սպասել է դոնորական օրգանների: Նա ընդամենը  50%-անոց հույս ուներ վիրահատությունից  հետո կենդանի մնալու: Հոկտեմբերին նույն տարիքի մեկ այլ երեխայի դոնորական օրգաններ ստացվեցին:

Բժիշկներն ասել են, որ ամենադժվարը ախտահարված օրգաններն ու ուռուցքը  դուրս բերելն էր: Վիրահատության ժամանակ երեխան շատ արյուն է կորցրել:

Բոստոնի  մանկական հիվանդանոցի առաջատար  վիրաբույժ Խուն Բե Կիմն ասել է, որ իր կյանքում այդչափ մեծ ուռուցք չի տեսել:

Վիրահատությունից  հետո Ալանան 3 ամիս է անցկացրել հիվանդանոցում: Երեխայի օրգանիզմը պայքարել է հետվիրահատական բարդությունների ու վարակների դեմ:

Երեխայի իմունիտետն այնքան թույլ է , որ նա չի կարողանում  շատ մարդկանց մեջ գտնվել, ինչպես ասենք` եկեղեցի, դպրոց ու խանութ: Դեռևս չի կարողանում հում բանջարեղեն ուտել կամ էլ լողալ լճակում: Ամենուր ուլտրամանուշակագույն լույսեր են, որպեսզի բորբոսը և մանրէները ոչնչանան, քանի դեռ երեխայի իմունիտետը թույլ է:

 

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply