Ատլանտիկայում հայտնաբերել են պլատինով բեռնված նավ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 9:45

Ամերիկացի գանձախույզը հայտարարել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորտակված նավ է հայտնաբերել` 3 մլրդ դոլար արժողության բեռով:

Ամերիկյան Մեն  նահանգից Գրեգ Բրուքսը, որն իր կյանքը նվիրել է աշխարհում կորած գանձերի որոնմանը, հայտարարել է, որ հայտնաբերել է բրիտանական առևտրային «Պորտ Նիկոլսոն» նավը, որը խորտակվել է 1942-ին ԱՄՆ-ի ափերի մոտ` գերմանական սուզանավի հարձակման հետևանքով: Պատմական տվյալների համաձայն, նավի վրա 71 տ պլատին է, որը պետք է  ԱՄՆ-ից զինամթերք, ռազմատեխնիկա ու մթերք գնելու համար ծախսվեր:

Բրուքսը դեռևս 2008-ին էր ճշգրտել նավը գտնվելու վայրը, սակայն չէր շտապում դրա մասին հայտնել ողջ աշխարհին, քանի դեռ չէր ձևակերպել փաստաթղթերը: Ամերիկյան գանձապետական փաստաթղթերի համաձայն, «Պորտ Նիկոլսոն» նավում  պլատին է` ԽՍՀՄ-ից:

«Ստորջրյա նկարահանման շնորհիվ մենք 30 արկղ տեսանք, որոնցում կարող են պլատինի ձուլակտորներ լինել»,- պատմել է Բրուքսը:

Բրիտանիայի իշխանություններն առայժմ չեն շտապում իրավունքներ ներկայացնել ենթադրյալ գանձարանի կապակցությամբ: Որոշ փորձագետների կարծիքով, նավում հիմնականում տեխնիկա է ու զինամթերքի պաշարներ:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply