Վանուատու արշիպելանգի շրջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2012 9:33

7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Վանուատու արշիպելանգի շրջանում: Ցունամիի առաջացման վտանգ կա :

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Վանուատուի մայրաքաղաք Պորտ-Վիլայից  124 կմ արևմուտք,  23 կմ խորության վրա: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունների  տվյալներով  ցունամի արող է առաջանալ էպիկենտրոնից  100 կմ շառավղով:

Վանուատու արշիպելանգը գտնվում է Երկրի  այսպես կոչված  Հրե օղակի մեջ: Աշխարհի երկրաշարժերի  մոտ 90 տոկոսը տեղի է ունենում այս շրջանում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply