Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները երիտասարդը վաճառել է 1000 դրամով. Բացահայտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 2, 2012 18:24

Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ լուսանկարների թեման շարունակվում է, և իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 31-ամյա մի մարդ, որը զբաղվել է դրանց վաճառքով: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին փոխանցում են մանրամասներ, որոնց համաձայն, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մանկական պոռնկագրական բնույթի նյութեր պահելու և տարածելու կասկածանքով դեռ դեկտեմբերի 17-ին ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 1981 թվականին ծնված Արման Վ.-ն:

Ըստ աղբյուրի, այստեղ վերջինիս կողմից ներկայացված բջջային հեռախոսի հիշողության սարքի զննությամբ հայտնաբեվել է 3343 հատ պոռնկագրական բնույթի նկարներ այդ թվում նաև ակնհայտ անչափահաս երեխաների մասնակցությամբ, որոնք, ըստ Արման Վ.-ի հայտարարության, ինքը ներբեռնել է ինտերնետային կայքերից:

Միևնույն ժամանակ Արման Վ.-ն հայտարարել է, որ իր կողմից ներկայացված իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստով առուվաճառք իրականացնող «Լիսթ.ամ» կայքէջում տեղադրված հայտարարության միջոցով ինքը 2 տարբեր քաղաքացիների 1000 դրամով վաճառել է դերասանուհի Անժելա Սարգսյանի թվով 48 հատ պոռնկագրական նկարներ:

Վերջինիս կողմից ներկայացված նկարներն ուղարկվել են փորձաքննության և փետրվարի 1-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ ներկայացբված նյութերի մեջ առկա են բազմաթիվ մանկական և այլ պոռնոգրաֆիական բնույթի նյութեր:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակ առաջ պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի (բոլորին հայտնի է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալից) Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի դատավարության մասին: Այն դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ անցկացվում է դռնփակ: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին:

 

Դիտվել է 3589 անգամ:
Print Friendly

Leave a Reply