Նաղդալյանի ամուսնուն պաշտոնանկ են արել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 18:12
Aravot.am-ի տեղեկություններով`ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, ազատվել է Արարատի մարզի հարկայինի պետի պաշտոնից: Նա արձակուրդ գնալու համար դիմում է գրել, սակայն նրա վերադասերն այլևս չեն ցանկացել, որ արձակուրդից վերադառնա: Այդ տեղեկությունը հաստատել են Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից` հայտնելով, որ պարոն Բեգլարյանն ազատվել է հունվարի 31-ին, սակայն` իր դիմումի համաձայն:
Դավիթ Բեգլարյանի անունը վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում էր մամուլում: Նա հայտնի դարձավ «Նորաշեն-2007» կոոպերատիվի հայտնի դեպքի շրջանակներում, երբ տասնյակ խաբված բնակիչներ պնդում էին, որ իրենց բնակարանները կոոպերատիվի սեփականատերերը մոտ 300 հազար դոլարի դիմաց որպես գրավ տվել էին Դավիթ Բեգլարյանին:






Facebook
Tweet This
Email This Post
