ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 2, 2012 17:54

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հետ:

 

Հանդիպման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների վարիչները հակիրճ ներկայացրեցին հաշվետու տարվա ընթացքում իրագործված և իրագործվելիք ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին Ամբիոններ-ՅՈՒՆԵՍԿՕ, Ամբիոններ–ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողով համագործակցության խնդիրները:

 

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ` ուղղված Ամբիոնների գործունեության բարելավմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

 

 

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply