Ոստիկանությունը ամփոփում է շաբաթը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 17:07

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում  արձանագրվել  է մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպք, բացահայտվել է 38-ը, արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 2-ը, գողության 131 դեպքից՝  98-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, իսկ խուլիգանության 7,  յուրացման կամ վատնման 2 և խարդախության 27 դեպքերն էլ  բացահայտվել են:
Անցած 7 օրում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է`  ավազակային հարձակման՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու՝  8, գողության 12, խարդախության՝ 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով  3  մարդ զոհվել է, 62-ը ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply