Կրկին մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 16:58
Փետրվարի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1984 թ. ծնված Կարեն  Ղ.-ի  տանը, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված` 12.650 գրամ ընդհանուր կշռով:
Ղուկասյանը հայտարարել է, որ նշված զանգվածը կանեփ է և պատկանում է Վանաձոր քաղաքի բնակչուհի Նարինե Ջ.-ին  և ինքն այն պահում է հետագայում նրան հանձնելու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և  հայտարարել, որ նշված զանգվածը 2011 թ. օգոստոսին իրեն ի պահ է հանձնել ոմն Լամարա:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարվում են միջոցառումներ Լամարայի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply