«Արարատը» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 13:36
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Արարատը» հաղթեց «Փյունիկին»` 2:1:
Հանդիպման 6-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց «Փյունիկի» խաղացող Մարկոսմ Պիզելին: Արարատցի Արտակ Գրիգորյանը 52 և 57-րդ րոպեներին երկու գնդակ խփեց «Փյունիկի» դարպասը:
Այսպիսով, առաջին անգամ «Արարատը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը:
Խաղն անցավ գրեթե առանց հանդիսականների, մարզադաշտի տրիբունաները դատարկ էին:






Facebook
Tweet This
Email This Post
