Վրաերթեր Նոր Արեշում և Արաբկիրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 16:56
Փետրվարի 1-ին, ժամը 09.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Արեշի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված մի կնոջ և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 1-ին, ժամը 09.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արաբկիրի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 1971 թ. ծնված մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1988 թ. ծնված Արման Մ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ին, ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply