Բրյուսելյան «Միզող տղայի» շիթն անջատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 16:53

Հանրահայտ բրյուսելյան «Միզող տղան» շատրվանն անջատել են ցրտերի պատճառով: Սպասվում է, որ Բրյուսելում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -10 աստիճան:  Դա զգալիորեն տարբերվում է փետրվար ամսին հատուկ ջերմաստիճանից: Դրա համար էլ քաղաքի իշխանությունները որոշել են ժամանակավորապես անջատել շատրվանի ջրամատակարարումը` վախենալով, որ սառչող ջուրը կվնասի դրա ներքին մեխանիզմները:

Զբոսաշրջության բյուրոյից հայտնում են, որ ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:  Եթե ջերմաստիճանը բարձրանա, ապա շատրվանը կրկին  կգործի: Հանրահայտ շատավանը, որը 60-սանտիմետրանոց տղայի ֆիգուր է, տեղադրված է Բրյուսելի պատմական կենտրոնում`  երկու նեղ փողոցների հատման տեղում:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply