Գարի Կասպարովը վստահորեն հաղթեց Անատոլի Կարպովին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 13:32
Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած Գարի Կասպարով-Անատոլի Կարպով շախմատի մրցամարտում Կասպարովը հաղթեց 9:3 հաշվով։
Երեկ մրցամարտի մասնակիցները միմյանց հետ անցկացրին կայծակնային 8 պարտիա: Դրանցից 5-ում հաղթեց Կասպարովը, 1-ում` Կարպովը: 2 հանդիպում խաղաղ ելք ունեցավ: Ավելի վաղ կայացած «արագ» շախմատի 3 պարտիայում հաղթել էր Կասպարովը, 1-ում` Կարպովը: Այսպիսով, 12 պարտիայից բաղկացած մրցամարտում վստահորեն առավելության հասավ Կասպարովը:






Facebook
Tweet This
Email This Post
