Վնասվածքը պատճառել է նույն դպրոցի աշակերտը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 2, 2012 16:47
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին պարզվել է, որ Երվանդ Է.-ին վնասվածքը պատճառել է նույն դպրոցի աշակերտ, 1993 թ. ծնված Դավիթ Զ.-ն:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 842 անգամ:





Facebook
Tweet This