Ավտոմեքենաները բախվել են ծառին, կայանած ավտոմեքենային և ընկել դաշտամիջյան հատված`կան վիրավորներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 16:44
Փետրվարի 1-ին, ժամը 02.00-ին, «Շկոդա Օկտավիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Արմավիրի մարզի Թաիրով գյուղում բախվել է ծառին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԶԱԶ-1102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել դաշտամիջյան հատվածը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply