Չկա վեճ` չկա երջանկություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 16:41

Ընտանեկան զույգերը, որոնք  չեն վիճում, չեն վիճաբանում ու հարաբերություններ պարզում բարձր  տոնայնության մեջ, ավելի հակված են բաժանության, քան պարբերաբար սկանդալ սարքողները:

Ընտանեկան  հոգեբանության ոլորտի մասնագետների հետազոտությունները հաստատեցին, որ հաճախակի  վիճաբանող ու   շաբաթական առնվազն մեկ անգամ նույնիսկ սկանդալ սարքող զույգերի կապն ավելի  կայուն է ու նրանց միությունն էլ` երջանիկ, հանգիստ ընտանիքների համեմատ:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ  զուգընկերոջը սեփական կարծիքը, զգացմունքները  հայտնելու հնարավորություն  կամ սովորություն չունեցող ընտանիքներում  բաժանություններ հաճախ են  գրանցվում: Իսկ պարբերաբար հարաբերությունները բացահայտելը օգնում է  լիցքաթափվել ու պահպանել շփվելու որակը:

Նրանք նշում են նաև, որ խոսքը «կուլտուրական վեճերի» մասին է` առանց վիրավորանքների ու  զուգընկերոջ հասցեին անհիմն մեկնաբանությունների:

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply