Բրեդ Փիթ. «Ես և Անջելինան ուզում ենք ամուսնանալ»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 16:42
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգի հարաբերությունների շուրջ անդադար բամբասանքներ ու լուրեր են պտտվում: «The Hollywood Reporter»-ին տրված հարցազրույցում դերասանը հերքել է Ջոլիի հղիության մասին լուրը, ինչպես նաև նշել է, որ դեռևս չեն պլանավորել պաշտոնապես ամուսնանալու օրը: Սակայն Բրեդը չի բացառել, որ ապագայում ինքն ու սիրելին կամուսնանան և ևս մեկ երեխա կունենան:
– Ես ու Անջելինան ուզում ենք ամուսնանալ: Որոշ ժամանակ առաջ ասում էինք, որ չենք ուզում անել դա, որովհետև կարող ենք «յոլա գնալ» առանց պաշտոնական ամուսնության: Բայց այժմ վստահ չեմ, որ այս վիճակը երկար կտևի. մեր երեխաներն անդադար պահանջում են, որ ամուսնանանք: Դա նրանց համար շատ կարևոր է, ճիշտն ասած` ինձ համար ևս կարևոր է երդում տալ,- ասել է Բրեդ Փիթը:
Ընտանիքի համալրման մասին դերասանը հետևյալն է ասել. «Կարծում եմ` այժմ մեր ընտանիքի անդամների քանակն իդեալական է: Բայց եթե տեսնենք` մի երեխա մեր ուշադրության խիստ պահանջ ունի, անհապաղ կորդեգրենք նրան»:
Փիթը նաև անկեղծացել է ու պատմել, թե ինչպես է Ջոլին օգնել իրեն հաղթահարելու խնդիրները. «Ես անդունդում էի 1990-ական թվականների վերջում: Փախչում էի աստղային անցուդարձից, նստում էի թախտին ու անդադար ծխում: Ամեն երեկո նույն բանն էի անում… Բայց մի օր ինքս ինձ ասացի, որ դա ժամանակի վատնում է և կարողացա փոխել կյանքս»:






Facebook
Tweet This
Email This Post
