Սուրճն ազդում է սեքսուալ կյանքի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 16:21

Օրական երկու գավաթ սուրճը էական ազդեցություն է ունենում կանանց սեքսուալ կյանքի վրա, սակայն, այդ փոփոխության բնույթը որոշվում է գեղեցիկ սեռի էթնիկ պատկանելությունից:

Մասնավորապես, ասիացի  այն կանայք, ովքեր օրական 200 գ սուրճից ավելի են օգտագործում,  նրանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի մակարդակը զգալիորեն ավելանում է, իսկ սևամորթ գեղեցկուհիների մոտ նույն քանակի դեպքում էական փոփոխություն չի կատարվում:

Եթե օրական 2 գավաթ սուրճ է խմում միջին վիճակագրական եվրոպուհին, ապա նրա մոտ էստրոգենի մակարդակը ոչ թե բարձրանում, այլ նույնիսկ նվազում է:

Այս արդյունքները ներկայացնող Յուտայի համալսարանի հետազոտողները հավատացնում են, որ սուրճը ոչ մի դեպքում չի ազդում կանանց ձվազատման ֆունկցիայի  վրա` անկախ նրա ազգային պատկանելությունից:

 

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply