Հայաստանում շատ ճանապարհներ դեռ փակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 16:18

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք, Սոթք միջհամայնքային, Շիրակի մարզում՝ Գյումրի-Վանաձոր, Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Կապս, Արագածոտնի մարզում՝ Ապարանի միջհամայնքային, Արարատի մարզում՝ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում՝ Արագածի միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում՝ Ազատ ավտոճանապարհները և Կարմիրի լեռնանցքը:

 

 

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply