Եթե ունեք զարդեր, չեք ստանա սոցիալական նպաստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 16:10

Երկրի  իշխանությունների պաշտոնական որոշման համաձայն, այն մարդիկ, ովքեր ունեն ոսկերչական արդուզարդ կամ էլ ավելի քան 100 գ թանկարժեք մետաղ, սոցիալական նպաստից կզրկվեն:

Ռումինիայի Աշխատանքի ու թոշակների վճարման հարցերով վարչությունը հայտարարել է, որ սեփականություն համարվող  այն իրերի ցանկում, որոնց պատճառով պետության աջակցությունից մարդը կզրկվի, հայտնվել են  նաև արվեստի գործերը, հախճապակին, մորթե մուշտակները և դիզայներական հագուստը:

Օրենսդրական նորարարության հեղինակները հավատացնում են, որ սոցիալական նպաստների  համար նախատեսված նոր սահմանափակումները կողմնորոշված են առաջին հերթին ամեն տարի պետության` գնչուներին վճարվող  դրաման միջոցների քանակի նվազեցմանը:

Իրենք` գնչուներն,  այդ վերաբերմունքը համարում են  ազգային բացահայտ խտրականություն:

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply