Հայաստանի արտաքին քաղաքականության ֆոկուսն այսօր Ֆրանսիան է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 16:14
Հայաստանի ուշադրությունը արտաքին քաղաքականության դաշտում այս պահին Ֆրանսիային է ուղղված: Այժմ Հայաստանը, այսպես ասած, սպասում է, թե ինչ կլինի Փարիզում: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց` թե ինչ կլինի Փարիզում, ինքը հստակորեն ասել չի կարող, որովհետև դա Ֆրանսիայի ներքին քաղաքականության մի մասն է, որից նա ընդհանրապես տեղյակ չէ:
“Որ նախագահ Սարկոզին հանդես է գալիս հօգուտ օրինագծի ստորագրման, դա անկասկած է, բայց թե ինչպես խաղաքարտերը կդասավորվեն սահմանադրական դատարանում, ես ուղղակի չեմ կարող այդ մասին խոսել` չգիտեմ: Դրա համար էլ մնում է միայն հետևել, թե ինչ և ինչպես տեղի կունենա: Այնտեղ ակնհայտորեն պայքար է ծավալվում, ակնհայտորեն Ֆրանսիայում, ինչպես և Թուրքիայում, Հայկական հարցը դարձել է ներքին քաղաքականության մի մասը` գոնե որոշ ժամանակով: Ակնհայտ է, որ այդ վեճերը տեղի են ունենում ֆրանսիական ներքին քաղաքականության դաշտում, բայց թե ինչպես կավարտվեն, կրկնում եմ` գուշակել չեմ կարող”,- նշեց քաղաքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
