Քոչարյանը չի դառնա մեկը` 131-ից. Ալ. Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 15:57

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն այս պահին քիչ հավանական է: Այս կարծիքն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ` քաղաքականություն վերադառնալու սկզբունքը Հայաստանում ընդհանրապես բացառված չէ, քանի որ մինչ այժմ բոլորը վերադարձել են` թե’ Կարեն Դեմիրճյանը, թե’ Լևոն Տեր-Պետրոսյանը և այլն, ու պետք չէ բացառել այլ քաղաքական գործիչների վերադարձը:

“Ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ վերադառնալու համար ճիշտ դիրքորոշում է ընտրել` նա լռում է: Դա ճիշտ քայլ է: Երբ ուզում ես վերադառնալ քաղաքականություն, պետք է լռել, ընդ որում ոչ թե 5 տարի, այլ ավելի շատ: Նա լռում է: Եթե նա ինչ-որ բան ասում է, ապա հազվադեպ, քիչ և ոչ այնքան հստակ: Նրա փոխարեն խոսում են լրագրողները, հորինում են ամենաբազմազան հանճարեղ սցենարներ: Բայց, ընդհանուր առմամբ չբացառելով Քոչարյանի վերադարձը, պատկերացնել, թե նա կվերադառնա այսպես` խորհրդարանական ընտրություններում դառնալով 131-ից մեկը, ինձ թվում է քաղաքականապես ոչ այնքան ռացիոնալ”,- նշեց քաղաքագետը:

Նա հայտնեց, որ եթե ինքը հաշվարկեր Քոչարյանի հաջող վերադարձի հավանականությունը կամ անհավանականությունը, ապա այդ ձևով չէր պատկերացնի և ավելացրեց` “Հավանականության առումով`չի կարելի բացառել, բայց նրա այդպիսի վերադարձը ոչ այնքան հավանական է երևում: Զբաղեցնե՞լ ինչ-որ կուսակցության ցուցակի 5-րդ տեղը. իմ կարծիքով դա այնքան էլ լուրջ չէ”:

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply